Մանկապարտեզներ կան, որ ծնողներից անկողնային սպիտակեղեն են ուզում, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պետք է որոշենք մեր քաղաքականությունը, հասկանանք, թե գույքը մինչև որ կետն են նկատի ունենում, որովհետև տեղեր էլ կան, որ ծնողներին ասում են, որ իրենց երեխաների համար իրենք բերեն սպիտակեղեն։ Բայց ինձ թվում է, որ այստեղ էլ պետք է մեր քաղաքականությունը որոշենք ու ստանդարտ դնենք, ասենք՝ սա է»,- նշեց Փաշինյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ասաց, թե գույքի ցանկի առանձին հրաման կա ու սպիտակեղենը ներառված է այդ ցանկում։