Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Անգոլայի նորանշանակ դեսպանը


Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Անգոլայի նորանշանակ դեսպանը
Փետրվար 19 15:14 2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Անգոլայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աուգուստո դա Սիլվա Կունիան: Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանքային գործունեություն՝ ի շահ երկու պետությունների բարօրության և զարգացման: Անգոլայի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ բարեմաղթանքների համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորությունների բացահայտման վերաբերյալ հարցեր: Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը, որը կերաշխավորի կայուն զարգացումը: Ընդգծվել է երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի հաստատման ուղղությամբ համատեղ ջանքերի ներդրման կարևորությունը: