Պնդումը, թե իբր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր», չի համապատասխանում իրականությանը. ՊՆ մամուլի քարտուղար


Պնդումը, թե իբր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր», չի համապատասխանում իրականությանը. ՊՆ մամուլի քարտուղար
Փետրվար 19 13:06 2025

Լրատվամիջոցում զետեղված պնդումն այն մասին, թե իբր ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր», չի համապատասխանում իրականությանը, այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

«Տվյալ ճաշարանը վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի՝ 2024 թվականին»,- ասվում է հաղորդագրությունում։