Կոմպլեմենտարության կոլիդորը մի քիչ ընդլայնվել է և պարտադիր չէ թռնես Արևմուտքի գրպանը, բայց այս վարչակազմն արդեն թշնամացել է ՌԴ-ի հետ. Քոչարյան


Կոմպլեմենտարության կոլիդորը մի քիչ ընդլայնվել է և պարտադիր չէ թռնես Արևմուտքի գրպանը, բայց այս վարչակազմն արդեն թշնամացել է ՌԴ-ի հետ. Քոչարյան
Փետրվար 17 12:09 2025

Չեմ կարծում, որ ՌԴ-ն պատրասատ է ամեն ինչում աջակցել ՀՀ-ին, այդպես ուղղակի միջազգային հարաբերություններ չի լինում. հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ի պատասխան այն հարցին, թե Թրմափի վարչակազմի նոր քաղաքականությունից հետո, արդյո՞ք ՌԴ-ն կշարունակի աջակցել ՀՀ-ին։ 

«Մի բան շեշետակի փոխվում է,  վերջին մի քանի տարվա ընթացքում կոմպլեմենտարության կոլիդորը շատ նեղացել էր։ Հիմա, ըստ էության, այդ կոմպլեմենտարության կոլիդորը մի քիչ ընդլայնվել է։ Մենք չպետք է սև ու սպիտակով նայենք այս պրոցենրին։ Եթե Թրամփը հայտարարում է, որ սխալ էր ՌԴ-ին G8-ից հեռացնելը և ՌԴ-ն պետք է հետ գա միջազգային հարաբերությունների մակարդակին, դա նշանակում է, որ լայն հնարավորություններ է բացվում նաև ՀՀ-ի համար արտաքին քաղաքականությունը վարելու համար։ Պարտադիր չէ թռնես Արևմուտքի գրպանը, կամ որևէ մեկի գրպանը։ Դու կարող ես որպես պորտնյոր ճիշտ քաղաքականություն վարելով ՌԴ-ի հետ՝ չթշնամանալ Արևմուտքի հետ։ Այդ պատուհանը բացվում է»,-ասաց նա։

Մինչդեռ, ըստ Քոչարյանի, ՀՀ այս վարչակազմն այդ մակարդակով ինչ-որ տեղ թշնամացել է ՌԴ-ի հետ։ «Եվ ամեն ինչ արել է, որ այդ վատ վերաբեմունքը տարածվի նաև ՌԴ-ի վրա որպես երկրի։ Սա անհետք չի անցնելու և հետագա տարբեր ֆորմատների մեջ ՀՀ-ն ներկայացված չի լինի այս մարդկանցով, որոնք փչացրել են ամեն ինչ։ Եթե այդպես լինի, նոր աշխարհակարգում ՀՀ-ն հնարավորություն կունենա ճիշտ դրսևել ինքն իրեն»,-ասաց նա։