Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մյունխեն


Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մյունխեն
Փետրվար 14 10:24 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մյունխեն:

Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: