Փաշինյանը փետրվարի 13-16-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն


Փաշինյանը փետրվարի 13-16-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն
Փետրվար 13 20:49 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-16-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն: Այս մասին հանտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: