Արցախի դրոշը կոնկրետ հասցեատերեր ունի` և ողջերի, և զոհվածների մեջ, չարժեր ձեռք տալ․ ՀՌ նախկին տնօրեն


Արցախի դրոշը կոնկրետ հասցեատերեր ունի` և ողջերի, և զոհվածների մեջ, չարժեր ձեռք տալ․ ՀՌ նախկին տնօրեն
Փետրվար 12 22:44 2025
Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը անդրադարձել է Հանրային ռադիոյի մուտքի դիմացից օրեր առաջ հեռացված Արցախի դրոշի դեպքին․
 
«Դրոշը բարձրացվել էր 20 թվականի վերջում կամ 21-ի ամենասկզբում՝ պատերազմից հետո՝ ի պատիվ ընկերությունից ռազմաճակատ մեկնած աշխատակիցների, աշխատակիցների հարազատների և ի փառս նրանց, ովքեր ռազմաճակատից չվերադարձան:
 
Քաղաքական բովանդակությունից անդին, դա մի դրոշ է, որի տակ այդ մարդիկ կռվում էին, որպես շևրոն կրում իրենց ուսերին, զարդարում զրահը, իսկ զոհվածները հողին էին հանձնվում այդ դրոշով ծածկված:
Այդ դրոշը կոնկրետ հասցեատերեր ունի` և ողջերի, և զոհվածների մեջ:
Չարժեր այն ձեռք տալ:
 
Այդպիսի բաները չեն մոռացվում»։