Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձավ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ բանակցային գործընթացի վերաբերյալ։
«Սիրտս կտրաքի, եթե չասեմ։ Ուրեմն, խոսում եք՝ բանակցային գործընթացից, ասում եք՝ բանակցային գործընթացին ծանոթացել ենք Իլհամ Ալիևից, նախկին նախագահներից որևէ մեկի հետ չեք խոսել։ Ձեր արտգործնախարարին հարց ենք տվել՝ նախորդ արտգործնախարարի հետ հանդիպում կազմակերպե՞լ եք, ասաց՝ ոչ, կարիքը չենք տեսնում։ Այսինքն՝ ամեն ինչ գալիս է մեծամտությունից, ինչ ունենք խոսելու, կգնանք Ալիևից կճշտենք էլի։ Մեղրիի մասով ասեմ՝ Ադրբեջանի տարբեր ղեկավարներ միշտ էլ ցանկացել են, որ էդ կապը լինի Մեղրիի և Նախիջևանի միջև, բայց ոչ մի նախագահ էդ քայլին չի գնացել։ Մի բան էլ եմ ուզում ասեմ՝ էդ ի՞նչ ա ձեր թղթերի վիճակը, որ մի հատ քի վեսթի թուղթ չեք կարում գտնեք։ Խճճվել եք, ասում եք՝ թուղթը չենք կարողանում գտնենք, գտեք , թուղթ ա էլի»,- ասաց Դանիելյանը։
«Պարոն Դանիելյան, մի հարցում պետք է որոշում կայացնենք։ Դուք մի օր ասացիք, թե հերիքա էլի ՝ նախկին ու նախկին, մենք էլ մի օր հավաքվեցինք ու որոշեցինք՝ ճիշտ են ասում էլի՝ եկեք փակենք էդ թեմաները։ Հիմա մենք էդ որոշումը կայացրել ենք, բայց դուք եք գալիս էլի մեզ տանում եք ՝ թե էն ժամանակ էս եղավ»,- ասաց Փաշինյանը։
Դանիելյանն արձագանքելով ասաց․ «Շատ վրեդնի ցեխում ենք աշխատում, շատ վրեդնի։ Ասում եք՝ նստենք բանակցենք, հո փոդքասթ չի, շոու ծրագիր չի»։