Վաղը գրավոր դիմելու եմ ԱԱԾ պետին, թող Փաշինյանի հայտարարության հիման վրա հետաքննություն սկսեն. Գեղամ Մանուկյան


Վաղը գրավոր դիմելու եմ ԱԱԾ պետին, թող Փաշինյանի հայտարարության հիման վրա հետաքննություն սկսեն. Գեղամ Մանուկյան
Փետրվար 12 21:37 2025

«Վաղը գրավոր դիմելու եմ ԱԱԾ պետին, թող Փաշինյանի հայտարարության հիման վրա հետաքննություն սկսեն, տեսնենք, ով է գործակալն, ով, ում ասածն է անում»,-այս մասին ԱԺ-ում ընթացող կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։    

Նա դիմեց Երևանի կոնտրոնում բնակվող վանեցիներին, ասելով թե ըստ Փաշինյանի իրենք հարստացել են, ոչ թե գույքահարկն է ավելացել

«Ե՞րբ եք պատրաստվում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին կամ անունը փոխել, կամ Արարատ Միրզոյանին փոխել»,-վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Դրան վրդովված արձագանքեց Արարատ Միրզոյանը՝ ասելով. «Շատ-շատ էժան եք»;

Նիստը վարող Ալեն Սիմոնյանն էլ անջատել տվեց ընդդիմադիր պատգամավորի միկրոֆոնը՝ ասելով. «Ես ձեզ առաջարկում եմ՝ չափի մեջ մնալ, որովհետև կսկսեմ նմանատիպ օրինակներ բերել»:

Փաշինյանը մոտեցավ ամբիոնից և նշեց. «Պարոն Մանուկյան, եթե ինձ տրված լիներ լիազորություն անուններ փոխելու, ես նախ կսկսեի ձեզնից և ձեր քաղաքական առաջնորդներից և վստահ եմ՝ այդ լիազորությունը այլ մարդկանց նկատմամբ օգտագործելու որևէ առիթ չէի ունենա, որովհետև նման առիթ գոյություն չէր ունենա: Իսկ ձեր դեպքում ինչու եմ ասում, որովհետև դուք եք այդ առիթը ստեղծում, և այդ առիթը ստեղծեցիք հենց հիմա»: