«Ամեն տափակ տեսարանից պետք չէ, որ հանրությունը ցնցվի». Փաշինյանը կարծում է՝ օտարեկրացիների մասնակցությամբ տեսանյութը բեմադրել են


«Ամեն տափակ տեսարանից պետք չէ, որ հանրությունը ցնցվի». Փաշինյանը կարծում է՝ օտարեկրացիների մասնակցությամբ տեսանյութը բեմադրել են
Փետրվար 12 20:56 2025

Հայաստանի դեմ տեղի է ունենում հիբրիդային պատերազմ, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ձեր խմբակցությունից հնչում են նախադասություններ, որ չգիտեք, թե այդ նախադասությունները որտեղ ու ինչ ձևով են ձևակերպվել, ոսրտեղ են գրվել, ես գիտեմ, որովհետև ձեր բերանից հնչեցվելուց առաջ այդ նախադասությունը ուրիշ տեղերում հնչում է իմ ներկայությամբ՝ որպես փաստարկ Հայաստանի դեմ»,- դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին՝ ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հանրապետության հրապարակից օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութը, որտեղ երգում էին «Ղարաբաղ» ու որը հրապարակել էր արցախցի Ղարիբ Բաբայանը, կապ չունի Ադրբեջանի հետ։

«Դա Հայաստան-Իրան հարաբերությունների մեջ պրոբլեմ առաջացնելու համար է, դա բեմադրված է, որովհետև այդ երգի կատարողները Իրանի քաղաքացիներ են։ Ես չեմ զարմանա, որ ձեզ հայտնի շրջանակներից այդ մարդկանց վճարել են, տարել, կանգնացրել են, երգել են տվել, համացանց են գցել, որ Հայաստանի ու Իրանի հարաբերություններում պրոբլեմ առաջանա»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ «լացելու կարիք չկա, կա պարզ բան՝ հայ հանրությունը պետք է դիմակայուն լինի»։

«Ամեն տափակ տեսարանից պետք չէ, որ հանրությունը ցնցվի, գտել են մեր խոցելի տեղը։ Ընդդիմությունը ցնցվում է, թող ցնցվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։