Քաղաքական գործիչների հայտարարությունները չեմ մեկնաբանում։ Արցախցիներն ամաչելու ոչինչ չունեն, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը․ Սիմոնյանն արցախցիներին հրապարակավ մեղադրել է Արցախից հեռանալու և իբրև չկռվելու մեջ։
Դիտարկմանը, որ ՀՀ-ն Սահմանադրությամբ Արցախի անվտանգության երաշխավորն է, սակայն ՀՀ իշխանությունը փաստացի չի կատարել Արցախի անվտանգության երաշխավորի պարտականությունը, փոխարենը՝ այսօր մեղադրում է արցախցիներին՝ Հակոբյանը արձագանքել է՝ 2018 թվականին ՀՀ-ն իրեն ազատել է Արցախի անվտանգության պատասխանատվությունից։
Ստացվում է՝ ամեն բան կանխորոշված էր 2018 թվականի՞ց։ Հակոբյանը պատասխանել է․ «Շատ վատ է, եթե չեք հասկացել»։
Անդրադառնալով Արցախի ռազմական և քաղաքական գործիչների ՝ Բաքվում ընթացող շինծու դատավարություններին՝ Հակոբյանը նշել է․ «Ազգի խայտառակությունն է։ Հայ ժողովրդի խայտառակությունը»։