«Մեր գործընկերները որ ասում են՝ արցախահայերը ըսենց, արցախահայերը ընենց, իրենք արցախահայե՞ր չեն։ էդ որ արցախահայերն էթնիկ զտման են ենթարկվել, բա ո՞նց է եղել՝ իրենք էթնիկ զտման չեն ենթարկվել»,- Աժ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով նախորդ հարց տվողին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին։
Ընդդիմադիր խմբակցության շարքերից հակադարձումներ հնչեցին։
«98-ին, դեռ մի բան էլ ավելի, Երևանում էլ, մնացած բոլոր տեղերում էլ տուն տեղ, բիզնես, միլիոններ ունեիք»,-ասաց Փաշինյանը։
Տեղից Գեղամ Մանուկյանը հարց տվեց նրան՝ ինքն ինչո՞ւ Իջևանում չի մնացել։
«Չէ, ես էդ չեմ ասում, ես ուրիշ բան եմ ասում...Էթնիկ զտման մասին եք խոսում․ բա ձեզ ո՞վ է էթնիկ զտման ենթարկել, որ դուք 90-կաններից Հայաստանում եք։ Առանց էթնիկ զտման ենթարկվելու՝ եկել եք և ի՞նչ եք արել․ այո, Սադարակում բանակցել եք այնմ ինչ բանակցել եք, մեզ էլ ասում եք՝ ճանաչեցիք։ Դո՛ւք ճանաչեցիք»,-ասաց Փաշինյանը։
Ապա շարունակեց. «Ազնվության համար ասեմ, որ ուզենայիք էլ, չէիք կարող չճանաչել։ Ոչ թե կարողացել եք՝ չեք արել, այլ, որ ուզենայիք էլ, չէիք կարող»,-ասաց նա։