Հեղափոխություն ենք արել, որ հարկային պարտավորությունները թափանցիկ իրականացնենք. Փաշինյան (Տեսանյութ)


Հեղափոխություն ենք արել, որ հարկային պարտավորությունները թափանցիկ իրականացնենք. Փաշինյան (Տեսանյութ)
Փետրվար 12 18:17 2025

Ոլորտում զբաղված շրջանառության հարկ վճարողների 61,7 տոկոսը տարեկան ցույց է տալիս մինչև 10 միլիոն դրամի շրջանառություն։ Պարզ է, որ այդքան չէ, բայց 10 միլիոնի դեպքում ստացվում է, որ օրը 27 000 դրամի առևտուր են անում մեր հայրենակիցները. ԱԺ-ում հայտարարեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տրամաբանությունն այն է, որ տնտեսագիտական հաշվարկներով այս բիզնեսները պետք է գոյություն չունենան, և տարին նրանք վճարում են 500 000 դրամ հարկ»,-ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ մյուս կողմից քննարկում կա, թե «սրա համա՞ր ենք հեղափոխություն արել»։

 «Կներեք, այո՝ մեկ, երկու, երեք, վեց տարի է՝ խնդրում ենք, ասում, որ այո, դրա համար ենք հեղափոխություն արել, որ հարկային պարտավարությունները թափանցիկ ձևով իրակացնենք»,-ասաց նա և նշեց, թե համատարած ահազանգում են, որ ՀԴՄ չեն տալիս։

Փաշինյանը պնդեց, որ իրենց հաշվարկներով՝ հարկն ընդհակառակը, նվազեցրել են. «Երբ քաղաքացին մեր այս հաշվարկով իր ապրանքները օրինական գրանցում է՝ հարկերը նվազում են, դառնում են 1 տոկոս»։

Դիտարկմանը, որ տնտեսվարողները երկու հարց են առաջ բերում, որ դժվար են փաստաթուղթ ձեռք բերում, և երկրորդը՝ որ եթե համակարգերը պարզ լինեն, իրենք պատրաստ են նաև գնալ ԱԱՀ դաշտ, Փաշինյանը արձագանքեց՝ խնդիրն այն է, որ այս ոլորտում գործողների մի մասն էլ խոշոր են։

«Ասել ենք՝ ժողովուրդ ջան, եկեք նստենք, խելք խելքի տանք, հասկանանք՝ ինչ է պետք անել։ Ասել եմ՝ եկեք այս համակարգով աշխատենք, տեսնենք՝ ինչ է լինում։ Մեր նպատակը մեկին վնաս տալը չէ, այլ օգուտ տալն է։ Որ գնանք, տեսնենք այս հաշվարկը սխալ է՝ չենք զլանա մեր սխալն ընդունել»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է փաստաթուղթ չտալուն, Փաշինյանը նշեց. «Ո՞վ չի տալիս, իմանանք՝ էդ ո՞վ է, որ չի տալիս, մենք պատրաստ ենք գնալ բոլոր փաստաթուղթ չտվողների հետևից»։