Պետք է պարզել՝ Ալեն Սիմոնյանի ասածներն արցախցիների մասին ճղճի՞մ են, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյան


Պետք է պարզել՝ Ալեն Սիմոնյանի ասածներն արցախցիների մասին ճղճի՞մ են, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյան
Փետրվար 12 18:27 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե պետք է պարզել՝ Ալեն Սիմոնյանի ասածներն արցախցիների մասին ճղճի՞մ են, թե՞ ոչ։

«Գիտեք, Դուք այս ու տարբեր ամբիոններում, առանց կանշկանդվելու ու առանց սահմանափակման, արտահայտում եք Ձեր կարծիքը, կարծում եմ՝ ուրիշներն էլ իրավունք ունեն արտահայտել իրենց կարծիքը»,- ԱԺ-ում հայտարարեց Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին՝ միանո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանն իր թիմակցի ճղճիմ խոսույթին, թե՞ ներողություն կխնդրի։

Ըստ Փաշինյանի՝ Քոչարյանի հարցի մեջ այնքան փաստական սխալ կա, որ, գուցե, պարզվի, թե ընդդիմադիր պատգամավորը պետք է ներողություն խնդրի։

«Բայց ես նման բան ձեզնից չեմ ակնկալում, անիմաստ է, նույնիսկ, եթե անիմաստ չէ, Ձեր ներողությունը կամ դրա բացակայությունը պարզապես այս համատեքստում արժեք չունի»,- նշեց նա։

Փաշինյանն ասաց, թե եթե իր հետ բանավիճելու բան ունեն, բանավեճի էր հրավիրել, թող գային։

«Եթե Ձեր հայրիկն ինձ հետ բանավիճելու բան չունի, Ձեր հետ ընդհանրապես բանավիճելու բան չունեմ»,- ասաց նա։

Լևոն Քոչարյանն էլ ասաց, որ ՀՀ բոլոր նախագահները հստակ ասել են՝ հարցի շուրջ, իբրև «միշտ բանակցվել է Արցախը տալու մասին»,  բանավիճելու բան չունեն, դա աբսուրդ է։