Հավակնություն չունեմ մեկնաբանել մի անձի, որը տառապում է անթքապահությամբ. Լարիսա Ալավերդյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին


Հավակնություն չունեմ մեկնաբանել մի անձի, որը տառապում է անթքապահությամբ. Լարիսա Ալավերդյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին
Փետրվար 12 15:50 2025

«Հավակնություն չունեմ մեկնաբանել մի անձի, որը չի տիրապետում հայերենին և տառապում է անթքապահությամբ»,-անդրադառնալով Ալեն Սիմոնյանի վերջին՝ արցախցիների մասին արած հայտարարությանը՝ «Հայելի» մամուլի ակումբում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։

Բանախոսը բացատրեց «Անթքապահություն» եզրույթը, որը նշանակում է թուքը չկարողանալ պահել բերանում։

Նկատելով, որ նույն ցավով տառապում է նաև Ալեն Սիմոնյանի մայրը՝ Ալավերդյանն ասաց. «Փոխարինելով հայոց լեզվի ճոխ բառապաշարը, ինքը խոսումն և միայն ցանկասեր երիտասարդ տղամարդկանց ներհատուկ ժեստով՝ խոսուն և խուլիգանական և այն սեռական հայհոյանքին հավասարազոր ժեստ է»

Նա շեշտեց, որ չի անդրադառնում անձանց, որոնք հեռու են նորմալ մարդկանց որակներից։

«Սիրելի արցախցինե՛ր, այդպիսինները ինչքան խոսում և փնովում են ձեզ, իմացեք, որ այն իրենց ներքին նախանձն է ձեր տեսակի նկատմամբ։  Դուք եղել և մնում եք հայության պատիվն ու արժանապատվությունը բարձր բպահողը, դա է նրանց թիրախը»,- ասաց իրավապաշտպանը:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Ալիևը չի հաղթել վերջին ճակատամարտում՝ այլ Թուրքիան, իսկ Բաքվի առաջնորդը լավ գիտի, որ ինքը 0 է թուրքիայի նախագահի տեսակետից։

«Թուրքիայի թուրքերը ադրբեջանցիներին համարում են 4-5-րդ աստճանի ցածր  խավ և բոլորն էլ դա գիտեն, երբ տեղի է ունենում Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանցիների միջև հանդիպում, թուրքերը պարզ արտահայտվում են, որ զզվում են այդ տեսակ ցեղից, որը փորձում է իրեն ևս թուրք անվանել, դա հստակ է և այդ ամենը բոլորը գիտեն Ադրբեջանում»,- ասաց Ալավերդյանը՝ հստակեցնելով, որ թուրքին չի գովում, այլ պատին է դեմ մտալիս։