«Սիրելի հայրենակիցներ, մենք հիմա քննարկում ենք մի հարսանիքի մեր մասնակցությունը, որը չեղարկվել է։ Այսինքն՝ իրականացնում ենք բուռն գործունեության իմիտացիա։ Այդ հարսանիքը, որ չեղարկվել է, դրա մասին վատ ընդդիմությունը չի ասում, դա ձեզ ասում են ԵՄ-ից»,-ԱԺ-ում ելույթ ունենալով ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա մեջբերեց ԵՄ ամենախոշոր խմբակցության ղեկավարի տեղակալի հայտարարությունը, որում ասվում է․ «Ամենայն հարգանքով , որ տածում եմ հայ ժողովրդի նակտմամբ, անհրաժեշռ է հարցերին մոտենալ անկեղծությամ։ Առաջին բանը, որ պետք է ասել հայերին այն է, որ այսօր Եվրոպայում ընդլայնման գործընթացը կանգ է առել։ Շատ երկար ժամանակ նոր ընդլայնում տեղի չի ունեցել»։
«Մեկ տարի առաջ այս դահլիճում քննարկում էինք Հռոմի ստատուտին միանալու հարցը, էլի բացատրում էինք, որ որևէ հայկական շահ չի սպասարկում, դուք ասում էիք, որ ա յդ ստատուտը ձեզ պետք է՝ պատժելու Ադրբեջանի ղեկավարին, բայց այդ նույն ժամանակ փակ դռների ետևում Ալիևի հետ պայմանավորվում էիք միջազգային դատարաններից հայցերը հետ քաշելու մասին», -ասաց Քրիստինե Վարդանյանը։
Նա նկատեց, որ ՀՀ իշխանությունները չեն համապատասխանում եվրոպական որևէ չափանիշի, քանի որ թքում են քաղաքացու դեմքին և մնում են պաշտոնի, հղի կնոջն անպատիժ գցում են մեքենայի տա, ժողովրդին «համբալ» որակելու համար որևէ մեկը չի պատժվում։