Իր հետ պետք է խոսել Իրական Հայաստանի անունից, մինչև Պատմական Հայաստանի գործերին անցնելը. Քաղաքագետ


Իր հետ պետք է խոսել Իրական Հայաստանի անունից, մինչև Պատմական Հայաստանի գործերին անցնելը. Քաղաքագետ
Փետրվար 12 14:37 2025

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Հայտնի անձնավորությունը մուրճը փոխարինել է ՀՀ ստվարաթղթե քարտեզով և Իրական Հայաստան է քարոզում։ 

- Իրական Հայաստանը տրանսպորտի գնի ու հարկերի չհիմնավորված բարձրացումն է, որը հաշվի չի առնում բնակչության ստվար զանգվածի վճարունակությունը։

- Իրական Հայաստանն այդ անձնավորության քաղաքացիական կնոջ հակասահմանադրական գործունեությունն է, ով որևէ պետական պաշտոն չզբաղեցնելով պետության ղեկավարի լիազորություններ է իրացնում։

- Իրական Հայաստանն  անպաշտպան սահմաններն են, օկուպացված սահմանադրական տարածքներն են։

- Իրական Հայաստանն այդ անձի ոչ պրոֆեսիոնալ թիմն է, չմտածված որոշումներն են, տապալված նախաձեռնություններն են, պետական պարտքի աննախադեպ աճն է, բյուջեի ճեղքվածքն է, ձախողված ռեֆորմներն են, հանրային վստահության անկումն է։

- Իրական Հայաստանն իր, իր ընտանիքի, իր թիմի կոռուպցիայի արշավն է։

Ուրեմն, իր հետ պետք է խոսել  Իրական Հայաստանի անունից, իրական խնդիրներից, մինչև Պատմական Հայաստանի գործերին անցնելը»։