ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոստանում է՝ մի օր կպատմի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտնի լուսանկարի մասին, որտեղ նա սուրճ էր խմում։
«Հիշո՞ւմ եք Արայիկ Հարությունյանի սուրճ խմելու լուսանկարը, այդ լուսանկարի նախապատմությունը գիտե՞ք, մի օր կպատմեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե պատերազմի ժամանակ Արցախի տարբեր պաշտոնյաներից, զինվորականներից տարբեր ինֆորմացիներ էին ստանում։
«Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ գալիս էր իրար հակասող 4-5 տարբեր ինֆորմացիա, վերջում Արայիկ Հարությունյանի ինֆորմացիան էր մեծամասամբ ճիշտ դուրս գալիս»,- նշեց նա։
Սիմոնյանն ասաց, թե ասում էին՝ այս ուղղությամբ հակառակորդը «ճղել է» պաշտպանությունը, հետո ճշտել են՝ պարզվել է, որ այդպես չի եղել։
«Հետո ճշտում էինք, որ այնտեղ, որտեղ մեզ ասում էին, թե պաշտպանված է, դատարկ էր»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։