ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ՔՊ-ականներին կոչ է անում չմոլորեցնել հանրությանը, երբ խոսք է գնում Մեղրիի մասին։
«Ալիևի կողմից եղել է առաջարկ, բանակցությունների արդյունքում Քիվեստի փաստաթուղթ է ձևավորվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից։ Առաջարկ է եղել, որը բանակցությունների ընթացքում դարձել է քիվեստյան փաստաթուղթ, որի արդյունքով պետք է Լեռնային Ղարաբաղը Լաչինով դառնար Հայաստանի մաս, Նախիջևանը կապ էր ստանում Ադրբեջանի հետ ու որևէ տեղ Մեղրի տեղանուն նշված չէ»,- հայտարարեց նա։
Պատգամավորի խոսքով՝ Մեղրին իր տեղում է, չի կորել։
Դիմելով ՔՊ-ական Սոնա Ղազարյանին՝ Գրիգորյանն ասաց. «Եկեք ես ձեզ տանեմ Քոչարյանի «հանձնած» Մեղրի, դուք ինձ տարեք Լեռնային Ղարաբաղ, ձեր պահած Լեռնային Ղարաբաղ»։