«ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը խայտառակ բլեֆ է. Արթուր Խաչատրյան


«ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը խայտառակ բլեֆ է. Արթուր Խաչատրյան
Փետրվար 12 11:25 2025

«Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը խայտառակ բլեֆ է, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ընտրությունների նախաշեմին Արտակ Զեյնալյանն ու իր կուսակիցները մտածում են, թե ինչպես մասնակցեն ընտրություններին ու որոշեցին տեղավորվել արևմտամետ, եվրոպամետ անձրևանոցի տակ, բայց սխալվեցիք, որովհետև ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանն այդ յուղոտ պատառը ձեզ չէին տա»,- նշեց նա։

Խաչատրյանի խոսքով՝ այս նախագծով ՔՊ-ն վտանգի է ենթարկում Հայաստանի արտաքին քաղաքականությունը։

«Հա՛մ արևմուտքին եք խաբում, հա՛մ՝ հյուսիսին, հա՛մ՝ հարավին»,- նշեց նա։

Ի դեպ, իրեն զվարճացնելու համար Արթուր Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանին։

«Ինչ տարին սկսել էր՝ այդքան չէի ծիծաղել»,- հավելեց Խաչատրյանը։