«Պարզվում է՝ բոլորս սխախ ենք հասկացել Ալեն Սիմոնյանին։ Նրան վրդովվեցրել է այն, որ արցախցիները չեն մնացել ցեղասպանության ուղիղ վտանգի տակ ու ամբողջովին չեն ոչնչացվել։ Սա է նրան վրդովվեցրել» այս մասին հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ շարունակելով․
«Ես հարց ունեմ․ Իսկ Ալեն Սիմոնյանն իր հայրենիք Աղդամի համար գնա՞ց զոհվեց, թե՞ մնաց պաշտպանեց ու զոհվեց, հիմա էլ անդրաշխարհից ուղարձներ է հղում, բայց ես կոչ եմ անում հասկանանք՝ ով է կռվել Արցախի համար, ով՝ ոչ»։
Պատգամավորը հիշեցրեց, որ 2020 թ-ի նոյեմբարի 9-ին Փաշինյանը կնքեց հրադադարի փաստաթուղթ, որով զորքերը պիտի կանգնեն այնտեղ, որտեղ գտնվում են, հետո առանց մի կրակոցի հանձնում է Գարիս -Կապան ճանապարհը։
Հրաժարվում են նոյեմբերի 9-ից հետո առկա առաջարկին, ըստ որի՝ ԼՂ հանրապետության կարգավիճակը պետք է մնա սերունդներին, գնում է՝ Պրահայում ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։ Աամբողջական շրջափակման ժամանակ Արցախին որևէ օգնություն չեն ցուցաբերում, ավելին, իշխանությունները շարունակում են համագործակցել Արցախը պաշարած Ադրբեջանի հետ՝ բաց պահելով Բաքու-Նախիջևան օդային ճանապարհը։ Արցախի վրա հարձակումից առաջ Էրդողանի հետ պայմանավորում են։ Իրենց շտաբում հարձակման անմիջական վտանգից առաջ Արայիկ Հարությունյանը թողնում է իշխանությունը, այդ պարագայում մի կերպ ժողովուրդը իշխանություն է ձևավորում, Ադրբեջանն հարձակվում է։ Մեկ օրում արցախցիները Ադրբեջանին պարտճառում է 203 զոհ, 500-ից ավելի վիրավոր։ Այ տենց են կռվել արցախցիները։ Իսկ հիմա էս մարդիկ գալիս են արցախցիներին, որտեղ ամեն տունն ունի զոհ ու ամեն տունն ունի զինվոր՝ ասում են, «չեք կռվել, մնայիք՝ կռվեիք»»։