«Գերագույն գլխավոր կեղծարարը հայտարարել է, որ Հայոց Համազգային Շարժումը նույնպես եղել է դաշնակցական գաղափարախոսության կրող (այսինքն` հետապնդել է հայդատական, պահանջատիրական նպատակներ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ` արձագանքելով այսօր ֆրանսահայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանի հայտարարություններին այն մասին, որ ՀՀ-ում գործող բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ–ի գաղափարախոսության ներքո։
«Երկու ամիս առաջ նույն մարդը ասում էր, որ 1994 թվականից բանակցել ենք Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու համար։ Սա անգամ չի կարողանում երկու սուտ հորինի, որ իրար չհակասեն»,–գրել է նա։