Պարտադի՞ր է, որ բարի ցանկությունների համար Հայաստանն աշխարհաքաղաքական փակուղու առաջ կանգնի. Հայկ Մամիջանյան


Պարտադի՞ր է, որ բարի ցանկությունների համար Հայաստանն աշխարհաքաղաքական փակուղու առաջ կանգնի. Հայկ Մամիջանյան
Փետրվար 11 19:54 2025

«Պարտադիր է, որ բարի ցանկությունների համար Հայաստանն աշխարհաքաղաքական փակուղու առաջ կանգնի»,- ԱԺ-ի հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին հանրային օրինագծին։

Նկատելով, որ իշխող ուժն մի օրվա մեջ մի քանի դիրքորոշում է փոխում՝ Մամիջանյանը հիշեցրեց, որ Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, թե ՔՊ-ն Հայաստանի պատմության մեջ ամենառուսամետ իշխանությունն է, բայց ներկայում հայ-ռուսական հարաբերությունների պատմական մինիմում կա։

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է «ռեգիոնալացում», «տարածաշրջայնացում», արդյունքում պատերազմի ժամանակ մեր հարևան Իրանը և Վրաստանը, փակում են իրենց օդային տարածքը»,-հիշեցրեց Մամիջանյանը։

Նշելով, որ իշխանությունների հռչակած «բալանսավորման քաղաքականությունն» առհասարակ մարազմի գագաթնակետն է՝ Մամիջանյանը հայտարարեց, թե այն իրեն հիշեցնում է Արագածի գագաթներից մեկից Փաշինյանի կողմից Իրանի և ԱՄՆ-ի առաջնորդների հաշտեցման մասին խոսքերը։

«Օրերս հրապարակվել է ԵԽ-ի Աֆետի զեկույցը, որտեղ նույնիսկ ակնրակ չկա, որ Հայաստանին այնետղ սպասում են»,-ասաց Մամիջանյանը և կոչ արեց գոնե նախկին իշխանության ընդունած ՍԵՊԱ-ն իմպլեմենտացնեն, այլ ոչ թե խայտառակ ձևով իրականացնեն։

Նկատելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկանում են լուծարել, այն դեպքում, երբ ԱՄՆ-ը և ՌԴ-ն ուկրաինական պատերազմից  հետո էլ հանդիպում են Աբխազիայի և Օսեթիայի հարցով՝ Մամիջանյանը ներկայացրեց իր բացատրությունը միտմանը. «Որովհետև Հայաստանը ներկայացնողները  հայամետ չեն»։