Մոնիկա Բելուչիի նկատմամբ անտարբեր չեմ, ի՞նչ անենք, ստորագրահավա՞ք սկսենք. Գառնիկ Դանիելյանը զվարճացրեց ԱԺ-ին


Մոնիկա Բելուչիի նկատմամբ անտարբեր չեմ, ի՞նչ անենք, ստորագրահավա՞ք սկսենք. Գառնիկ Դանիելյանը զվարճացրեց ԱԺ-ին
Փետրվար 11 15:16 2025

Ազգային ժողովում շարունակվում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի քննարկումը։

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանին մեղադրեց, որ չի ուզում անդրադառնալ մարդու իրավունքների նկատմամբ խախտումներին, բայց ուզում է գնալ ԵՄ։

 

«Ես էլ Մոնիկա Բելուչիի նկատմամբ անտարբեր չեմ, ի՞նչ անենք, ստորագրահավա՞ք սկսենք»,- ասաց նա։

 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարեց՝ թեև ժամանակը վերջացել է, բայց պատգամավորը կարող է շարունակել, հետաքրքիր է։

 

ԱԺ նախագահը նկատեց, որ ամբողջ ազգն արձանագրեց Գառնիկ Դանիելյանի ասածը։

 

ՔՊ-ական Արման Եղոյանն էլ միացավ Գառնիկ Դանիելյանին, ասաց՝ ինքն էլ անտարբեր չի Մոնիկա Բելուչիի նկատմամբ։