Հայաստանի համար դժվար կլինի մոտենալ ԵՄ-ին և միևնույն ժամանակ մնալ ԵԱՏՄ անդամ, ինչ-որ պահի պետք է որոշում կայացնեք. Գալուզին


Հայաստանի համար դժվար կլինի մոտենալ ԵՄ-ին և միևնույն ժամանակ մնալ ԵԱՏՄ անդամ, ինչ-որ պահի պետք է որոշում կայացնեք. Գալուզին
Փետրվար 11 15:40 2025

Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրամիությանը (ԵՄ) անհնար է, ուստի Երևանը ժամանակի ընթացքում պետք է ընտրություն կատարի, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

 

«Դժվար կլինի մշտապես պահպանել այս երկվեկտոր մոտեցումը՝ անդամակցություն ԵԱՏՄ-ին և Եվրամիության հետ մերձեցման գործընթացը։ Ինչ-որ պահի դուք դեռ պետք է որոշում կայացնեք»,- նշել է Գալուզինը։

 

Միաժամանակ դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բարձր է գնահատում Երևանի ներդրումը ԵԱՏՄ-ում։

 

«Անցյալ տարի Հայաստանը նախագահում էր ԵԱՏՄ-ում և շատ հաջող։ Մենք շնորհակալ ենք մեր հայ ընկերներին իսկապես արդյունավետ նախագահության համար»,- մանրամասնեց նա։

 

Փետրվարի 11-ից 14-ը Հայաստանում տեղի կունենա խորհրդարանական նիստ, որի առանցքային թեմաներից մեկը կլինի «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի քննարկումը։