Ազգային ժողովում շարունակվում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի քննարկումը։
Հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանը վստահեցնում է, թե, իբր, ԵՄ-ում սպասում են Հայաստանին։
«Եթե ձեզ թվում է, թե մենք մեզնից ոչինչ չենք ներկայացնում, կարծում եմ՝ սխալվում եք։ Մենք ԵՄ-ի համար շատ արժեքավոր ենք, ԵՄ-ն ունի Հայաստանի կարիքը»,- պատասխանելով պատգամավոր Ագնեսա Խամոյանի՝ «ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են» հարցին՝ ասաց նա










