Մեքենաս տարին 5 անգամ թալանում են, էլ ոստիկանություն չեմ էլ դիմում, զահլես գնացել է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)


Մեքենաս տարին 5 անգամ թալանում են, էլ ոստիկանություն չեմ էլ դիմում, զահլես գնացել է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Փետրվար 11 12:05 2025

Իմ անձնական փորձից ասեմ, ես մարդ եմ, ում մեքենան տարվա մեջ հինգ անգամ մեքենան թալանում են, վերջին դեպքն էլ թարմ է, բայց  բացի թալանելը, նաև այլ գործողություններ են արել: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Հետաքրքիր է, որ այդ հանցագործությունները տեղի են ունենում ոստիկանության անմիջապես հարևանությամբ, տունս այդտեղ է բախտի բերմամբ: Ես տեսախցիկները հանում եմ, տրամադրում եմ ոստիկանությանը,  ասում են, որ բան չկա, տեսախցիկները միգուցե չեն ֆիքսել, այդ գողերն էլ թալանում են: Դրանից հետո հանցագործության  մասին հաղորդումներ չեմ տալիս, արդեն զահլես գնացել է: Օրը ցերեկով գալիս են մարդկանց մեքենաները թալանում են ու վերջը մի գործ չի բացահայտվում»,- ասաց պատգամավորը: