Երևանում բախվել են «Lada Priora»-ն ու «Nissan Sentra»-ը, վերջինն էլ հայտնվել է «Prestige Motors» խանութի տարածքում


Երևանում բախվել են «Lada Priora»-ն ու «Nissan Sentra»-ը, վերջինն էլ հայտնվել է «Prestige Motors» խանութի տարածքում
Փետրվար 11 11:06 2025

Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 141 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Հայկազ Մարտիրոսյանի վարած «Lada Priora» և 25-ամյա Ահարոն Պետրոսովի վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հոտիոտնի համար նախատեսված մայթով, ապա բախվել «Prestige Motors» ավտոպահեստամասերի խանութի ապակե ցուցափեղկին՝ կոտրելով այն, ու մասամբ հայտնվել խանութի տարածքում:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասավածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: