ԶՊՄԿ-ում գործադուլն ավարտվել է, վաղվանից կոմբինատի աշխատանքը կվերսկսվի


ԶՊՄԿ-ում գործադուլն ավարտվել է, վաղվանից կոմբինատի աշխատանքը կվերսկսվի
Փետրվար 10 23:19 2025

ԶՊՄԿ-ում գործադուլն ավարտվել է։ Վաղվանից կոմբինատի աշխատանքը կվերսկսվի։

Այդ մասին հայտարարել է գործադուլի համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։

 

ԶՊՄԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ընդունել են ներկայացված առաջարկները, մասնավորապես՝ հիմնական արտադրամասերի աշխատավարձերի համահարթեցումը․ «Արդյունքում կոմբինատի ընդհանուր աշխատավարձային ֆոնդը բարձրացվում է 20 տոկոսով»,- ասել է նա։