Սևանի, Ջրաբերի և Մերձավանի դեպքերը վկայում են՝ երկրում իրավակարգն ու պետական վերահսկողությունը կաթվածահար վիճակում են. Դանիելյան


Սևանի, Ջրաբերի և Մերձավանի դեպքերը վկայում են՝ երկրում իրավակարգն ու պետական վերահսկողությունը կաթվածահար վիճակում են. Դանիելյան
Փետրվար 10 17:33 2025

Հենրիխ Դանիելյանը գրում է. «Վերջին դեպքերը՝ Սևանում, Ջրաբերում և Մերձավանում, վկայում են, որ երկրում իրավակարգն ու պետական վերահսկողությունը կաթվածահար վիճակում են։

Այսօր մենք ականատես ենք օրենքի խախտման ու հասարակության ապակայունացման աննախադեպ մակարդակի, որը հետևանք է ներկա իշխանությունների անգործության, կառավարման անկարողության և օրինականության հիմնասյուների փլուզման։

Սերժ Սարգսյանի օրոք Երևանը դասվում էր աշխարհի ամենաանվտանգ մայրաքաղաքների շարքին, իսկ այսօր երկիրը վերածվել է անարխիայի օջախի, որտեղ զենքն ու հանցագործները դարձել են իշխանության թուլության և անպատասխանատվության խորհրդանիշ։

Հայաստանի պետական ինստիտուտները գտնվում են խոր ճգնաժամի մեջ, գործող իշխանությունը չի կարողանում ապահովել քաղաքացիների անվտանգությունը և վերականգնել նրանց իրավունքը՝ անվտանգ և հանգիստ ապրելու իրենց երկրում։

Հ.Գ.

60-ականների Չիկագոյին նմանվող այս իրավիճակում, երբ երկրում տիրում է հանցավորության և ամենաթողության մթնոլորտ, երկրի կառավարիչները զբաղված են կեղծ կրթական ծրագրերով, տուրիստական արշավներով և ընտանեկան փոդքաստ վարելով՝ լիովին անտեսելով երկրի անվտանգային և սոցիալական հիմնախնդիրները»