Նիկոլ Փաշինյանը նստում է №7 ավտոբուս, բայց իջնում №11-ից


Նիկոլ Փաշինյանը նստում է №7 ավտոբուս, բայց իջնում №11-ից
Փետրվար 8 23:03 2025
ՀՀԿ ԵԿ Ղեկավար Հենրիխ Դանիելյանը անդրադարձել է վարչապետ Փաշինյանի՝ «տրանսպորտով երթևեկությանը»․

«Նիկոլ Փաշինյանի ՍՄՄ-շիկները, հավանաբար, նոր են դիտել Հարի Փոթերի ֆիլմը և իմացել 9 ¾ հարթակի մասին, որտեղ Լոնդոնի մետրոյից պատի միջով անցնելով՝ հայտնվում ես Հոգվարթսում։
 
Ըստ ամենայնի, նույն սկզբունքով էլ Նիկոլ Փաշինյանը նստում է №7 ավտոբուս, բայց իջնում №11-ից»։