Պատրաստ ենք համագործակցել․ Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի նորընտիր վարչապետին


Պատրաստ ենք համագործակցել․ Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի նորընտիր վարչապետին
Փետրվար 8 22:10 2025

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Նավաֆ Սալամին Լիբանանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և կառավարություն ձևավորելու կապակցությամբ․

«Սրտանց շնորհավորում ենք Նավաֆ Սալամին Լիբանանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և կառավարություն ձևավորելու կապակցությամբ: Մաղթում ենք հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման գործում՝ ի շահ երկրի և ժողովրդի: 

Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է Լիբանանի հետ բազմաբովանդակ համագործակցության հետագա ամրապնդման պատրաստակամությունը»: