«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանել է քաղաքացիների հարցերին:
«Ի՞նչ է կատարվում Ոուսաստան-Ադրբեջան հարաբերություններում, ինչպե՞ս Հայաստանը կարող է օգտվել դրանից» հարցին ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը նշել է․
«Մոսկվա-Բաքու հարաբերությունների լարումը կանխատեսել էի դեռ 3 տարի առաջ։ Ակնհայտ էր, որ Ալիևն օգտագործելու է Նիկոլի հակառուսականությունը Մոսկվայից բարեհաճ վերաբերմունք և բոնուսներ ստանալու համար՝ հոգու խորքում ատելով Պուտինին նույնիսկ ավելի, քան Փաշինյանը ։
Ռուսական շրջանակները կուլ էին տվել այս խայծը, և փորձագիտական շրջանակներում նույնիսկ քննարկում էին Հայաստանը որպես ռազմավարական դաշնակից Ադրբեջանով փոխարինելու հեռանկարը։ Իրականում սա Էրդողանի քավորությամբ Ալիև-Փաշինյան համատեղ օպերացիան է` Ռուսաստանին Հարավային Կովկասից վերջնական դուրս մղելու համար։
Եթե 2015-ի նոյեմբերին ՌԴ նախագահը Սիրիայում թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումն անվանեց «нож в спину», ապա Ալիևի պահվածքը Մոսկվայի հանդեպ հանգիստ կարող է կոչվել «удар ниже пояса»։
Պատասխանիցս ակնհայտ է, որ Նիկոլի օրոք մենք ոչ միայն չենք կարող օգտվել այս զարգացումներից, այլև այս խաղի մասն ենք՝ Ադրբեջանի կողմից»։










