Այս չшրիքի իշխանությունն ապրում է հnգեվարքի մեջ, բազմաթիվ տեղեկություններ ենք ստանում դրա վկայության մասին․ Բագրատ Սրբազան


Այս չшրիքի իշխանությունն ապրում է հnգեվարքի մեջ, բազմաթիվ տեղեկություններ ենք ստանում դրա վկայության մասին․ Բագրատ Սրբազան
Փետրվար 8 16:07 2025

Հեռացնելու ենք այս չարիքը ճիշտ այն ժամանակ, երբ մենք ուղղակիորեն պատրաստ կլինենք այն իրականացնելու և իրագործելու, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Թերանալու, սխալվելու իրավունքն չունենք։ Սա մեր հաղթանակի կռիվը պետք է լինի, ընթացիկ որևէ այլ քայլ և գործողություն չի լինելու, այն պետք է լինի վերջնական ու հաղթանակի մարտը։ Սա մեր ազգային-ազատագրական պայքարն է, մեր քաղաքակրթական, արժեքների ընտրության պայքարն է, և մենք կոչված ենք այդ ընտրության մեջ հաղթանակ կնքելու»,- նշել է նա։

«Այս չարիքի իշխանությունն ապրում է հոգեվարքի մեջ։ Չեմ դադարելու ասել, բազմաթիվ տեղեկություններ ենք ստանում այդ հոգեվարքի վկայության մասին։

Մեր հաղթանակը մեր առջևում է, մեր անելիքը մեր դիմաց է և այն չի ուշանալու»,- ասել է Բագրատ Սրբազանը։