Ողբերգական դեպք՝ Երևանում. Հրազդան գետից փրկարարները դուրս են բերել կնոջ մարմին


Ողբերգական դեպք՝ Երևանում. Հրազդան գետից փրկարարները դուրս են բերել կնոջ մարմին
Փետրվար 7 16:51 2025

Այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից դուրս են բերել կնոջ մարմինը, պատգարակով տեղափոխել անվտանգ վայր և ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է կնոջ մահը։