Ջալալ Հարությունյանի գործով վճիռը կհրապարակվի այսօր․ դատախազը պահանջել է 6 տարվա ազատազրկում, տուժող կողմը՝ 8


Ջալալ Հարությունյանի գործով վճիռը կհրապարակվի այսօր․ դատախազը պահանջել է 6 տարվա ազատազրկում, տուժող կողմը՝ 8
Փետրվար 7 15:12 2025

Հանրային մեղադրողը պահանջել է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին դատապարտել ազատազրկման՝ 6 տարի ժամկետով, տուժող կողմը՝ 8 տարի ժամկետով։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն ու հիշեցնում, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, մեղադրական վերդիկտ է կայացրել՝ Ջալալ Հարությունյանին մեղավոր ճանաչելով ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նշենք, որ հանրային մեղադրանքի և տուժող կողմը պահանջել էին մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, պաշտպանության կողմը՝ արդարացնել։

Երեկ կայացած դատական նիստում հանրային մեղադրանքի և տուժող կողմը միջնորդել են ազատազրկման դատապարտել Ջալալ Հարությունյանին։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ դատախազը միջնորդել է 6 տարի ժամեկտով ազատազրկման դատապարտել Հարությունյանին, տուժող կողմը՝ միջնորդել է առավելագույն պատիժը՝ 8 տարի ժամանակով ազատազրկում և խափանման միջոցը փոխել ու կալանքի վերցնել:

Դատաքննությունն ավարտվել է, դատարանը հեռացել է առանձին սենյակ, դատավճիռը կհրապարակվի այսօր՝ փետրվարի 7-ին, ժամը 17:00:

Ջալալ Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում։ 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։