Ո՞վ է Նիկոլի «արարատյան» զառանցանքն օրենք համարում․ Գեղամ Մանուկյան


Ո՞վ է Նիկոլի «արարատյան» զառանցանքն օրենք համարում․ Գեղամ Մանուկյան
Փետրվար 6 20:34 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Գեղամ Մանուկյանը գրում է․ 

«Պայմանավորվել ենք՝ վաղը 10:00-ին գնալու ենք Նոր Նորքի անձնագրային բաժանմունք և տեսնենք՝ ո՞վ է Նիկոլի «արարատյան» զառանցանքն օրենք համարում»: 

Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ քաղաքացի, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ Սարո Լալայանի սոցիալական քարտը Միգրացիայի եվ քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը (Մեծ և Փոքր Մասիսները):