Ովքեր ազգայնակшն լոզունգներով են հանդես գալիս, նրանք ոչ ԻԻՀ ժողովրդի ներկայացուցիչներ են, ոչ էլ պաշտոնական դիրքորոշում արտահայտողները․ Սոբհանին՝ Հանրապետության հրապարակի տեսանյութի մասին


Ովքեր ազգայնակшն լոզունգներով են հանդես գալիս, նրանք ոչ ԻԻՀ ժողովրդի ներկայացուցիչներ են, ոչ էլ պաշտոնական դիրքորոշում արտահայտողները․ Սոբհանին՝ Հանրապետության հրապարակի տեսանյութի մասին
Փետրվար 6 19:03 2025

Այն, ինչ հեռարձակվել է շատ կասկածելի է, բազմաթիվ հարցեր է առաջացնում և պետք է  ուսումնասիրվի: Այս մասին ասաց Իրանի դեսպանը` պատասխանելով Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգող Իրանի քաղաքացիների մասին հարցին։

«Անկեղծ ասած` ես էլ եմ նայել ու լսել, սակայն հստակ չէր լսվում, թե նրանք ինչ են ասում։ Մեր դիրքորոշումը հետևյալն է` ովքեր ռասիստական ու ազգայնական լոզունգներով են հանդես գալիս, նրանք ոչ Իրանի ժողովրդի ներկայացուցիչներ են, ոչ էլ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշում արտահայտողները»,– ասաց Մեհդի Սոբհանին։