Կեղծ նարատիվների, սպառնալիքների, տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել Իրան-ՀՀ ամուր հարաբերությունները. Դեսպան


Կեղծ նարատիվների, սպառնալիքների, տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել Իրան-ՀՀ ամուր հարաբերությունները. Դեսպան
Փետրվար 6 16:13 2025

«Իրանն իր հիմնական  հանձնառությունն է համարում տարածարջանում հարատև  խաղաղության և կայունության հաստատումը»,- ասուլիսում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա ընդգծեց, որ Իրանը կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը, աշխարհաքաղաքական փոփոխություններին, ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար, վճռականորեն աջակցում է  երկրների, հատկապես Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

«Կեղծ նարատիվների,  սպառնալիքների, կասկածների, տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել երկու երկրների միջև առկա ամուր հարաբերությունները կամ  պառակտում և կասկածներ նետել մեր միջև»,- ասաց Մեհդի Սոբհանին։

Ըստ դեսպանի, երկու երկրների հարաբեությունների ապագան շատ պարզ է, ոչ ոք չի կարող դա շեղել։ 

Դեսպանը հիշեցրեց, որ այս տարի լրանում է Իրանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ ամյակը։

«Երկու երկրների միջև հարաբերությունները ձևավորվել են փոխադարձ հարգանքի ու վստահության,  խաղաղ գոյակցության, միմյանց հանդեպ  հույսի շողի և աջակցության հիման վրա։  Իրանը Հայաստանին ու հայ ժողովրդին համարում է  իր բարեկամը, Իրանը վերջին  տասնամյակների ընթացքում մշատապես աջակցել է Հայաստանի աճին ու  հզորացմանը, երկու երկրների հարաբերություններն աստիճանաբար հասել են  հասունության և խորության անհրաժեշտ մակարդակի, երկու երկրների հարաբերություններում  առկա է փոխադարձ ըմբռնում, իսկ փոխհարաբերությունների տնկին վերածվել է հաստաբուն ծառի»։