Մեծաքանակ վարկերի միջոցով ձեռք են բերել ավտոբուսներ, որոնց համար առանձին վճարելու ենք մենք՝ երևանցիներս. Թադևոսյան


Մեծաքանակ վարկերի միջոցով ձեռք են բերել ավտոբուսներ, որոնց համար առանձին վճարելու ենք մենք՝ երևանցիներս. Թադևոսյան
Փետրվար 6 15:06 2025

ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ Թադևոսյանը գրել է.

 

«Ոչ վաղ անցյալում՝ 2012 թվականին, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Երևան են ներկրվել շուրջ 249 միավոր չինական «Հայեր-բաս» մակնիշի (ժողովրդական լեզվով ասած, մանուշակագույն) ավտոբուսները:

 

Երևան համայնքն ունենալով ներկայիս համայնքային բյուջեից կրկնակի կամ՝ եթե ոչ եռակի անգամ ավելի քիչ բյուջե, քննարվող ավտոբուսները ներկրել է համայնքային բյուջեից ծախսելով 0 դրամ: Այսինքն՝ ոչ թե Երևան համայնքը նոր վարկ է վերցրել կամ քաղաքացիների համար որևէ բան է թանկացրել դրանց վճարման համար, այլ հակառակը՝ դրանք գնվել և ներմուծվել են անվճար:

 

Այն ժամանակվա կեղծ ընդդիմադիրները, ովքեր հետագայում, որպես իշխանություն ունեցան իրենց ուրույն և ազդեցիկ դերը մեր երկիրը դեպի կործանման տանելու գործում, պայքարում էին իբրև տրանսպորտի թանկացման դեմ, որի վերաբերյալ այն ժամանակ Տարոն Մարգարյանը հայտարարել էր, որ նպատակ և ցանկություն չունեն ուղեվարձը բարձրացնելու:

 

Սակայն հիմա, նշված ուժերը, արդեն իսկ իշխանություն դառնալով, մեծաքանակ վարկերի միջոցով ձեռք են բերել ավտոբուսներ, որոնց համար առանձին վճարելու ենք մենք՝ երևանցիներս, թե՛ որպես շահագործող և թե՛ որպես համավարկառու»: