Այս պահին եղած տվյալներով՝ Հայաստանում 300-ից 400 հազար դրամ վարձատրություն ստացող ավելի քան 1600 ուսուցիչ կա, այս մասին կառավարության նիստում հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ըստ նրա՝ ավելի քան 560 ուսուցիչ էլ 400 հազար դրամ ու ավելի վարձատրություն է ստանում։
«Այս ուսուցիչները, սովորաբար, հենց այն ուսուցիչներն են, որոնք թե՛ կամավոր ատեստավորված են, թե՛ տարակարգ են ստանում»,- նշեց Անդրեասյանը։