Նոր մանրամասներ՝ Մերձավանի վարչական ղեկավարի տան ուղղությամբ հնչած կրակոցներից


Նոր մանրամասներ՝ Մերձավանի վարչական ղեկավարի տան ուղղությամբ հնչած կրակոցներից
Փետրվար 6 09:31 2025

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով երեկ` փետրվարի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (վարչության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի), քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանի և ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վաչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի, վարչության պետի տեղակալ, Վաղարշապատի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Ղազարյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ պարզել են նույն օրը Փարաքար խոշորացված համայնքի Մերաձավան բնակավայրի Երևանյան փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ հասցեի մոտ տեղի ունեցած միջադեպի մասնակիցների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00։40-ի սահմաններում, նշված վայրում Մերձավանում հաշվառված 35-ամյա Տիգրան Մանուկյանը, Մերձավանում հաշվառված 41-ամյա Գեորգի Մանուկյանը , Մերձավանում բնակվող 21-ամյա Արսեն Մարդոյանը, Մերձավանում բնակվող 22-ամյա Մարտիկ Բաղդասարյանը և Երևանում հաշվառված 29-ամյա Գրիգոր Օհանյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել ու ծեծի են ենթարկել Մերձավանում բնակվող 22-ամյա Վլադմիր Խդրյանին, որից հետո վիճաբանությունը շարունակվել է Մերձավան գյուղի Երևանյան 51 հասցեի դիմացի հատվածում։ Արդեն այդտեղ վիճաբանությանը միացել են Վ․ Խդրյանի մտերիմներ, Մերձավանի բնակիչ 29-ամյա Արմեն Ղազարյանը (ով Գ․ Շամշյանի տեղեկություններով հայտնի է «ՏԸԶ» մականվամբ) Մերձավանում հաշվառված 28-ամյա Արթուր Գալստյանը, Մերձավանում հաշվառված 31-ամյա Մարզպետ Գալստյանը և դեռև չճշտված մի քանի անձինք։

Վիճաբանությունը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, փոխադարձ հարվածներ են հասցրել՝ տալով մեկ մեկու հայհոյանքներ և ըստ օպերատիվ տեղեկությունների այդ ժամանակ Ա․ Ղազարյանը իր մոտ եղած ինքնաձիգով կրակահերթ է արձակել նրանց ուղղությամբ, որի հետևանքով Գ․ Օհանյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ Ն․ Նալբանդյանը նստատեղի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Այս պահին ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի մյուս մասնակցիների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։