Մերձավանում սպանվածը 30 տարեկան էր, նոր էր նշանադրվել. մանրամասներ


Մերձավանում սպանվածը 30 տարեկան էր, նոր էր նշանադրվել. մանրամասներ
Փետրվար 5 15:06 2025

Ինչպես հայտնել ենք, գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում:

Միջադեպի հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր:

 

Սպանվածը, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը:

Մերձավանի բնակիչները լրագրողներին պատմել են, որ կրակոցների հետևանքով սպանված երիտասարդը 30 տարեկան Գրիգոր Օհանյանն էր, որը վերջերս էր նշանադրվել:

Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ, արյան հետքեր, կրակոցների հետքեր, մի քանի ժամ է՝ աշխատում է քննչական խումբը:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155 հոդվածի 1-ին մասով (Սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը), 333 հոդվածով (Ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք շորթելը), 297 հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանություն մի խումբ անձանց կողմից, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով):