Երևանում 34-ամյա խմած տղամարդը ակումբում վիճել է երգչի հետ, հայհոյել, ծեծել են միմյանց


Երևանում 34-ամյա խմած տղամարդը ակումբում վիճել է երգչի հետ, հայհոյել, ծեծել են միմյանց
Փետրվար 5 11:56 2025

Փետրվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 01։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ նախորդ օրը քաղաքացին ավտոմեքենայով մտել է Մյասնիկյան պողոտա 18 հասցեում գործող «Մամբա» ակումբի տարածք և այնտեղ նրան ծեծի են ենթարկել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մարաշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ փետրվարի 2-ին ժամը 04։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտա 18 հասցեում գործող «Մամբա» ակումբի հաճախորդ, Բելգիայի Հանրապետության քաղաքացի 34-ամյա Ալիկ Հ․-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել է նշված ակումբի երգիչ, Երևանի բնակիչ 34-ամյա Էլվիս Օյեսոլայի հետ, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ժամանակ վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ և տևական ժամանակ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, ինչից հետո Ալիկ Հ․-ն դուրս է եկել ակումբից և իր կողմից վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով դիտավորյալ հարվածել է ակումբի ապակյա դռանը, կոտրել է այն և դիմել է փախուստի:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։