Լևոն Քոչարյանի գործով դատախազը բարձր պաշտոն է ստացել ՆԳՆ-ում


Լևոն Քոչարյանի գործով դատախազը բարձր պաշտոն է ստացել ՆԳՆ-ում
Փետրվար 4 21:55 2025
Լևոն Քոչարյանի գործով դատախազը բարձր պաշտոն է ստացել ՆԳՆ-ում։
Այդ մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը։ 
 
«Լ.Քոչարյանի, «Իմնեմնիմի»-ի, իմ և այլ ընդդիմադիրների քրեական գործերով քաղդատախազ(քաղաքական գործերով դատախազ) Հայկ Հարութունյանը նոր պաշտոն ստացավ ՆԳՆ-ում՝ շնորհիվ իր «հատուկ» որակների․

1. Արտահայտված հակակրանք ունի այն անձանց նկատմամբ, ում գործերով հանդես է գալիս որպես մեղադրող, և դա չի թաքցնում դատարանում (հատկապես Ն. Սամսոնյանի մասով կա ձայնագրություն, որը ապացուցում է դա https://youtu.be/rBtto-M8HRI?si=aqzByBfmP8VBN_ue):
 
2. Զգացմունքներ է տածում իշխանության նկատմամբ:
 
3. Իր դասախոսությունները վերածում է ընդդիմության ներկայացուցիչներին վարկաբեկելու հարթակի՝ չխուսափելով կանխակալ և կեղծ մեկնաբանություններից:
 
4. Օրենքների նկատմամբ չունի հարգանք կամ հավատարմություն:
 
5. Հմուտ է օրենսգրքում «գտնել» ոչինչի համար նախատեսվող քրեորեն պատժելի գոյություն չունեցող հոդվածներ:
Հիմա փորձում եմ հասկանալ, ինչպե՞ս է նա ղեկավարելու ոստիկաններին, երբ նրանց չի տեսնում. կա տեսանյութ, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է ոստիկանը հարվածում ընկած քաղաքացուն, իսկ նա դա չի տեսնում, բայց միևնույն ժամանակ տեսնում է տեսանյությում չերևացող «թափանցիկ» հարվածներ որոնք իբր հասցրել է Լևոն Քոչարյանը: Եթե նման պարզ գործողությունները չի տեսնում այսինքն աչք է փակում, արդեն ինձ համար պարզ է, որ նա ուղարկվել է ոստիկանություն՝ պարզապես աչք փակելու և ղեկավարելու քաղաքացիներին գետնի վրա ծեծող ոստիկաններին:
 
Հ.Գ.
Մեր քաղդատախազը հիշեցնում է սրճարանի մատուցողի, ում ասում են՝ «մեզ մի բաժակ թեյ, սուրճ կամ պաղպաղակ»: Նույն ձևով էլ իշխանությունն է պատվիրում՝ «Հայկ, մեզ մի հատ Լևոն Քոչարյան 2-5 տարի , երկու հատ «Իմնեմնիմի»՝ 297-ի 2-րդ մասով, մի հատ էլ Քոչարյանից հետո Սուքոյան Արթուր՝ երեքից վեց տարի.հաշիվ էլ չբերես գործ կտանք»,- նշել է նա։