«Մեր տունն այրվում է, Նիկոլ Փաշինյանը վտանգավոր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու առողջության համար». Շարմազանովը համախմբման կոչ արեց


«Մեր տունն այրվում է, Նիկոլ Փաշինյանը վտանգավոր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու առողջության համար». Շարմազանովը համախմբման կոչ արեց
Փետրվար 3 14:37 2025

Նիկոլ Փաշինյանի վստահությունը հանրության շրջանում հասել է պատմական մինիմումի, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Գրեթե բոլոր քաղաքական դերակատարների միջև կա կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը ձախողված կառավարիչ է ու վտանգավոր է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու առողջության համար»,- նշեց նա

Շարմազանովը հիշեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը՝ ում համար թանկ է Եռաբլուրը, ում համար թանկ է  Ծիծեռնակաբերդը, ում համար թանկ էր ու թանկ է Արցախը՝ պետք է մտածի ոչ թե իշխանության գալու, այլ՝ իշխանափոխության  մասին՝ զրո ամբիցիա սկզբունքով։

«Մեր տունն այրվում է, մենք պետք է մտածենք կրակը հանգցնելու մասին, այլ ոչ թե նախգծենք, թե ով է պադվալում ապրելու։ Պետք է լինի զրո ամբիցիա։ Առիթից օգտվելով՝ Հայաստանը բացարձակ արժեք համարող յուրաքանչյուր քաղաքական ընդդիմադիր գործչի կոչ եմ անում՝ տղերք, մի կողմ դնենք մեր բոլոր տարաձայնությունները, այսօր Հայաստանի փշրանքները պահպանելու ժամանակն է»,- ընդգծեց ՀՀԿ ԳՄ անդամը։

Նա վստահեցրեց, որ ՀՀԿ-ն ջանք ու եռանդ չի խնայելու, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ հեռացվի։