Քաղաքապետարանի գորածավարական նիստին Սուրեն Գիրգոյանն անդրադարձավ քաղաքացիների ահազանգին, ըստ որի՝ Թելսելը հավելյալ գանձումներ է անում։
«Տեղեկատվություն է տարածվում, թե բանկային քարտերից հավելյալ գումարներ են գանձվում ուղևորափոխադրումների համար։ Մենք բոլոր դեպքերի մասով, որոնցով մեզ բավականաչափ տվյալներ տրամադրել են քաղաքացիները, որպեսզի կարողանանք դեպքը ուսումնասիրել, արձանագրել ենք հետևյալը, որ հաճախ քաղաքացիներն օգտվում են, բայց ինչ-ինչ պատճառներով միջոցների անբավարար լինելու պարտք է ձևավորվում, հետագայում այդ պարտքի գանձումը իրենց կողմից դիտարկվում է, թե մերժում տեղի ունեցավ, բայց գումարը գանձվեց։ Տպավորություն է, որ հավելյալ գումար է գանձվում, բայց իրականում լրիվ այլ գործընթաց է տեղի ունենում»,- ասաց Գրիգորյանը։
Փոխքաղաքապետը նշեց՝ քանի որ համակարգը դեռևս թերի է, իրենք որևէ խնդիր չեն բացառելու և ասեն, որ «չէ, բացառված է, չի կարող լինել նման բան»․ «Բոլոր խնդիրները պատրաստակամ ենք ուսումնասիրել։ Եվ եթե բացահայտվի, որ տեխնիկական խնդրի պատճառով սխալ է լինում, որովհետև դիտավորությամբ տենց բան չի կարող լինել, մենք կուսումնասիրենք, եթե նման բան լինի կփոխհատուցենք»։
Նա ասաց, որ եթե այլ քաղաքացիների մոտ ևս նման բան է եղել, բարձրաձայնեն, և եթե նման խնդիր լինի, պատշաճ կարձագանքեն։
Քաղաքապետ Ավինյանն էլ հավելեց, որ, ամենայն հավանականությամբ քաղաքացու մոտ գումար չի եղել, մի քանի օր հետո քաշել է բանկային քարտից։