Քաղաքացու դիմումի համաձայն տուգանել են «Գլենդելի հացաբուլկեղեն»-ի խանութը․ տնօրենը այդ քաղաքացուն սպառնացել է


Քաղաքացու դիմումի համաձայն տուգանել են «Գլենդելի հացաբուլկեղեն»-ի խանութը․ տնօրենը այդ քաղաքացուն սպառնացել է
Փետրվար 1 21:50 2025

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ «Գլենդելի հացաբուլկեղեն»-ի տնօրեն ոմն Գագիկը սպառնացել է Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Գոռ Ս․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ալավերդու բաժնի ծառայողները պարզել են, որ Գոռ Ս․-ի դիմումի արդյունքում Արգիշտի փողոցի 11/3 հասցեում գործող «Գլենդելի հացաբուլկեղեն» խանութը տուգանվել է, որից հետո նշված խանութի տնօրեն, Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Գագիկ Հ․-ն սպառնացել է նրան, որ «վայիս է լինելու իր կյանքին»:

Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին։