Գողության կասկածանքով պարեկներ են ձերբակալվել


Գողության կասկածանքով պարեկներ են ձերբակալվել
Հունվար 27 23:21 2025

168.am-ի տեղեկություններով` պարեկների մասնակցությամբ ենթադրյալ հանցագործության հերթական դեպքն է արձանագրվել, այս անգամ` Շիրակի մարզում։

Մենք տեղեկացանք, որ պարեկները այս պահին Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունում են, մասնակցում են քննչական գործողությունների։

Քննչական կոմիտեից մեր տեղեկությունը հաստատեցին. կան ձերբակալված անձինք, այս պահին կատարվում են վարութային գործողություններ։

Ըստ տեղեկությունների` գողության մեջ կասկածվող պարեկները` Գոռ և Հուսիկ անուններով, մարզում հայտնի են որպես մարդկանց վրա ապօրինի ակտեր գրողներ։