Դավոսում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Այդ մասին տեղեկացրել է Ռույտեն՝ X -ի իր միկրոբլոգում գրելով․
«Դավոսում արդյունավետ քննարկում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյան հետ՝ ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև երկխոսությունը և համագործակցությունը շարունակելու վերաբերյալ: Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է մեր գլոբալ անվտանգության համար։ Ես աջակցում եմ Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին»։